00:00:00

«Քայլ արա, մերժիր ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներին». Թաթուլ Հակոբյան

20:48, 03 փետրվար 2021

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՍՏԱԼԻՆԻ սիրելի թոռներ, ինչու ե՞ք այդքան չարչարվում և փորձում փոփոխություններ մտցնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում անելը։ Ավելի լավ չէ՞ մինչև Ձեր իշխանության ավարտը ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆը պահեք ուժի մեջ՝ հանուն սիրելի ժողովրդի, որը հավատաց Ձեզ և կատարեց աղետալի ընտրություն: Ձեր այդ քայլը, ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներ, ոչ միայն սահմանափակում է ազատ խոսքը, այլև հակաիրավական է, ըստ մամուլի փորձագետների և հեղինակային իրավունքի տեսանկյունից խնդիրներ հարուցող օրինագիծ է: Հ. Գ. Քանի որ օրինագծի հեղինակները, ժամանակին եղել են լրագրողներ ու ՀԿ ներկայացուցիչներ և լրագրությունն ու ՀԿ-ական գլխարկն օգտագործել են բացառապես իշխանության հասնելու համար, այլ ոչ ազատ խոսքի, մենք՝ լրագրողական ու ՀԿ-ական համայնքը իշխանափոխությունից հետո պետք է մերժենք նրանց վերադարձը ԶԼՄ-ներ կամ ՀԿ սեկտոր: Եվ ուրեմն, քայլ արա, մերժիր ՍՏԱԼԻՆԻ հավատարիմ թոռներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր