«Պատժամիջոցներն ընդունվել են ... Բայց մենք պետք է հստակ ասենք, որ դա բավարար չէ, մենք պետք է առաջ գնանք: Կարծում եմ, որ քննարկվում է «Հյուսիսային հոսք»-ի տարբերակը: Այսօր դա Գերմանիայի որոշումն է, քանի որ գազատարը գտնվում է Գերմանիայում: Մենք միշտ ասել ենք, որ այս նախագծի վերաբերյալ մենք մեծ կասկածներ ունենք»,-ասել է Բոնը՝ մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր հավանական պատժամիջոցների հարցը:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է հունվարի 17-ին՝ Շերեմետևո օդանավակայանում, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո: