00:00:00

ՌԴ մի շարք քաղաքներում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել Նավալնիի աջակցության ակցիաների ժամանակ

19:00, 31 հունվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում անցկացվող չարտոնագրված ակցիային 1300 մարդ է մասնակցել, որոնցից 154-ը ձերբակալվել է: Ինչպես փոխանցում է РИА Новости, այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Նովոսիբիրսկի մարզի հարցով գլխավոր վարչությունը:
«Այսօր՝ հունվարի 31-ին, Նովոսիբիրսկում ընթացող չարտոնագրված ցույցերի ժամանակ 154 քաղաքացի է տեղափոխվել ոստիկանության տարածքային բաժանմունքներ»,-ասվում է վարչության հաղորդագրության մեջ:
Բողոքի ակցիաները ՌԴ տարբեր քաղաքներում անցկացվում են՝ հաջակցություն կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի:
Հաղորդվում է, որ ևս 128 մարդ է ձերբակալվել Չելյաբինսկ քաղաքում, որոնցից 16-ն՝ անչափահասներ: Կրասնոյարսկ քաղաքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 200-ը:
Միևնույն ժամանակ Վլադիմիր քաղաքում տեղի ունեցող ցույցերի ժամանակ  ձերբակալվածների թիվը հասել է 190-ի: Նավալնիի շտաբից հայտնել են, որ ցույցերը որոշ վայրերում ավարտվել են: Բացի այդ, ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Մոսկվայում: Ավելի վաղ հայտնի որ դարձել, որ ձերբակալվել է նաև Նավալնիի կինը՝ Յուլիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր