00:00:00

Ռուսաստանի ամբողջ տարածքում բողոքի ցույցեր են. կան բերման ենթարկվածներ

18:13, 31 հունվար 2021 Աշխարհ

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին սատարող բողոքի ցույցերի ժամանակ, որոնք անցկացվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում հունվարի 31-ին, արդեն բերման է ենթարկվել 553 նարդ: Ալեքսեյ Նավալնիի պաշտպանությանն ուղղված ապօրինի ցույցերից առաջ Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը շրջափակել է քաղաքի կենտրոնը: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը: 1 կիլոմետր շառավղով անհնար է անցնել Նևսկի  պողոտայի և մոտակա փողոցների երկայնքով. Պալատային հրապարակը փակ է: Փակ են նաև մետրոյի մոտակա կայարանները: Տեղի են ունեցել ձերբակալություններ: «Հանրային անվտանգության միջոցառումների ուժեղացումը ազդել է հասարակական ցամաքային տրանսպորտի շահագործման վրա», - ասված է քաղաքի տրանսպորտային կոմիտեի հայտարարության մեջ: Ներկա պահին ամենաշատ բերման ենթարկվածները Վլադիվոստոկում են (112 մարդ): Բերման ենթարկվածների ամենամեծ թվով քաղաքների ցանկում են նաեւ Կրասնոյարսկը (84), Նովոսիբիրսկը (73), Նովոկուզնեցկը (31), Իրկուտսկը (27) եւ Բարնաուլը (26): Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավակնին ձերբակալվել էր Շերեմետևո օդանավակայանում՝ հունվարի 17-ին, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր