00:00:00

Գերմանիան փակել է երկրի սահմանները 5 երկրի բնակիչների համար

00:00, 31 հունվար 2021 Աշխարհ

Գերմանիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները՝ կորոնավիրուսի նոր շտամերի տարածմամբ պայմանավորված: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Գերմանիայի իշխանություններն արգելել են զբոսաշրիկների մուտքը Պորտուգալիայից, Իռլանդիայից, մեծ Բրիտանիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից և Բրազիլիայից: Այս արգելքը գործելու է հունվարի 30-ից մինչև փետրվարի 17-ը: Բացառություն կարվի միայն Գերմանիայի քաղաքացիների և երկրում կացության իրավունք ունեցողների համար, որոնք վերադառնում են հայրենիք: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.2 մլն-ը, որոնցից 57 300-ը մահացել են: Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիան ևս որոշում էր կայացնել խստացնել երկիր մուտք գործելու ընթացակարգը՝ սահմանը փակելով ԵՄ կազմում չընդգրկվող երկրների քաղաքացիների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր