00:00:00

Սալիվան. Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն լրջորեն քննարկում են իրանական միջուկային ծրագրի խնդիրները

17:57, 30 հունվար 2021 Աշխարհ

Ռուսական եւ ամերիկյան կողմերը լրջորեն եւ բովանդակալից կերպով քննարկում են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) խնդիրները: Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը ներկայումս քննարկում է իրանական միջուկային գործարքի հետ կապված իրավիճակը: «Սա ծայրաստիճան բարդ հարց է. ես գիտեմ, որ Վաշինգտոնում իմ գործընկերները շատ ուշադիր են ուսումնասիրում այն, բայց սա ոլորտի միայն մեկ օրինակն է, որտեղ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը լուրջ, բովանդակալից երկխոսության մեջ են»,- ասաց ամերիկացի դիվանագետը: 2018-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից, որից հետո Վաշինգտոնը սկսեց առավելագույն ճնշման արշավը Թեհրանի վրա, ըստ էության` ուղղված դրա տնտեսական խեղդմանը: ԳՀՀԾ-ն  ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների եւ Գերմանիայի կողմից Իրանի հետ` Թեհրանի միջուկային զարգացման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ը ապահովելու պատրաստակամության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր