00:00:00

Իրանի պատվիրակությունը կայցելի Ռուսաստան` ռուսական պատվաստանյութերի համատեղ արտադրությունը քննարկելու համար

15:32, 30 հունվար 2021 Աշխարհ

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ փետրվարի 4-ին Իրանը կընդունի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերի մատակարարումը, իսկ հաջորդ փուլում Իրանը պատվաստանյութեր կարտադրի Ռուսաստանի հետ համատեղ, հաղորդում է IRNA-ն: Պատվաստանյութի երկրորդ խմբաքանակն Իրան կմատակարարվի մինչեւ փետրվարի 28-ը եւ մինչեւ իրանական ընթացիկ տարվա վերջ, հավելել է նա: Իրանում պատվաստանյութ արտադրելու հնարավորությունների շնորհիվ երկիրը համաձայնության է եկել ռուսական կողմի հետ Իրանում պատվաստանյութերի համատեղ արտադրության վերաբերյալ, ասել է նա: Այդ կապակցությամբ Իրանի առողջապահության նախարարության պատվիրակությունը կժամանի Մոսկվա, ասել է նա: Իրանում ռուսական պատվաստանյութի արտադրությունը ե՛ւ կբավարարի ներքին կարիքները, ե՛ւ տարածաշրջանային արտահանման կենտրոնի դեր կխաղա: Խոսելով պատվաստանյութի անվտանգության մասին` Ջալալին նշել է, որ ներկայումս Ռուսաստանում ընթանում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները, որը մինչ այժմ փորձարկվել է ՌԴ պաշտպանության նախարարի, զինված ուժերի, բժշկական անձնակազմի եւ ուսուցիչների վրա: Նա նշել է, որ այս պահին Ռուսաստանում պատվաստանյութ է ստացել շուրջ երեք միլիոն մարդ, եւ դրա կողմնակի ազդեցությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր