00:00:00

Թուրք զինծառայողները ժամանել են ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման տարածք

13:38, 30 հունվար 2021 Աշխարհ

Թուրք զինծառայողները, որոնք Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման համար կաշխատեն ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնում, ժամանել են կենտրոնի տեղակայման տարածք։ Այս մասին շաբաթ հայտնել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչ Վագիֆ Դարգյախլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր իր աշխատանքն է սկսում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը, որը ստեղծվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների համատեղ հայտարարության շրջանակներում։ Թուրք զինվորականները, որոնք ծառայելու են այդ կենտրոնում, ժամանել են Ադրբեջան»,-ասել է նա՝ հավելելով, որ ռուս զինծառայողները, որոնք աշխատելու են այդ կենտրոնում, նույնպես արդեն գտնվում են կենտրոնի տեղակայման տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԼՂ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր