00:00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Նավալնիի հետ կապված իրավիճակը. ՌԴ-ն չի կարող դրան խոչընդոտել. DW

11:11, 30 հունվար 2021 Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փակ ձևաչափով կքննարկվի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի՝ 2020թ. ենթադրյալ թունավորման փորձը, ինչպես նաև ներկայիս ձերբակալումը: Ինչպես գրում է dw.com-ը, նիստը տեղի կունենա փետրվարի երեքին: Միջոցառման ոչ ֆորմալ ձևաչափը ենթադրում է, որ Անվտանգության խորհրդի ցանկացած անդամ կարող է արտահայտվել և քննարկման թեմաներ առաջարկել, մինչդեռ Ռուսաստանը չի կարող դրան խոչընդոտել: Ավելի վաղ G7-ի արտգործնախարարները, ինչպես նաև ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ Ռուսաստանից պահանջելով ազատ արձակել Նավալնիին: Նմանատիպ կոչով հանդես է եկել նաև Սպիտակ տունը: Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել էին շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: Հունվարի կեսերին Նավալնին վերադարձել է Մոսկվա և ինքնաթիռից իջնելուն պես ձերբակալվել՝ ավելի վաղ դատարանի կայացրած վճռի խախտման մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր