00:00:00

Թունիսի նախագահին կասկածելի փոշով ծրար են ուղարկել, որը բացած աշխատակիցը տեսողության կարճատև կորուստ է ունեցել

23:58, 29 հունվար 2021 Աշխարհ

Թունիսի նախագահի գրասենյակի աշխատակիցը օրերս նախագահ Կայս Սայեդին հասցեագրված  ծրարը բացելուց հետո, որի մեջ կասկածելի փոշի էր հայտնաբերվել, գլխացավ և տեսողության կարճատև կորուստ է ունեցել, հայտնել է երկրի նախագահի գրասենյակը, փոխանցում է english.alarabiya.net-ը։ Նշում է, որ աշխատակիցն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թունիսի նախագահի գրասենյակը կասկածելի փոշի պարունակող ծրար է ստացել և ուսումնասիրում է փոշու բաղադրությունը։ Երկրի նախագահ Կայս Սայեդն անձամբ չի բացել ծրարը։ Տեղական որոշ կայքեր հաղորդել էին, որ ծրարում հայտնաբերվել է ռիցինի մահացու տոքսին և որ այն հասցեագրված է եղել նախագահին։ 2019 թվականի ընտրություններում հաղթած Սայեդն այս շաբաթ Ազգային անվտանգության պաշտոնյաներին հայտնել է, որ երկրի ներսում և արտերկրում նրա աշխատանքը խափանելու համար դավադրություններ են նախապատրաստվում։ Խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել նախարարների կաբինետում կադրային փոփոխություններին, որոնք խորացրել են վարչապետի և նախագահի միջև հակասությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր