00:00:00

«Չեմ ցանկանում, որ որդիս Արևմուտքում սովորի․ այնտեղ ուղեղի լվացում են անում և գործակալներ պատրաստում». Լուկաշենկո

23:35, 29 հունվար 2021 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ չի ցանկանում, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն, ինչպես և մյուս երիտասարդ բելառուսները, գնան արևմտյան երկրներում ուսանելու, փոխանցում է ria.ru-ն։ «Չեմ ցանկանում, որ իմ երեխան և դուք՝ իմ զավակները, Արևմուտքում սովորեք. դա արևմտյան տնտեսության համար է, հասկանո՞ւմ եք։ Այնտեղ ուղեղի լվացում են անում, հետագայում մարդիկ վերադառնում են և դառնում են ընդդիմադիրներ։ Արևմտյան բուհերը մեր հասարակության մեջ գործակալներ են պատրաստում»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, երբ նրանք հետաքրքրվել են՝ ինչ համալսարանում է պատրաստվում սովորել երկրի ղեկավարի կրտսեր որդին՝ Նիկոլայ Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ որդին դեռևս չի կողմնորոշվել համալսարանի ընտրության հարցում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր