00:00:00

Չինաստանը Իրանին հասանելի կդարձնի BeiDou նավիգացիոն արբանյակային համակարգը

22:50, 29 հունվար 2021 Աշխարհ

Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն հայտարարել է, որ Չինաստանը Թեհրանին հասանելի կդարձնի BeiDou (BDS) անվանումով նավիգացիոն արբանյակային համակարգը: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։ Մոհամմադ Քեշավարզադեն իր ելույթում պատմել է տարբեր ոլորտներում Թեհրանի եւ Պեկինի համագործակցության մասին, այդ թվում ՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը: Բացի այդ, դեսպանը հայտարարել է երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների ընթացիկ մակարդակի մասին՝ նշելով, որ երկկողմ կապերը հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա: «Թեհրանը Պեկինի հետ կաշխատի Իրանում հինգերորդ սերնդի ինտերնետ-ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ», - հայտարարել է Իրանի դեսպան Մոհամմադ Քեշավարզադեն: 2015 թվականին Չինաստանը գործարկել է երրորդ սերնդի BeiDou նավիգացիոն համակարգը (BeiDou-3) ՝ գլոբալ ընդգրկման հնարավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր