00:00:00

Եվրոպական կարգավորիչը կապ չի գտել ԵՄ-ում տարեցների շրջանում մահերի եւ Pfizer-ի պատվաստանյութով պատվաստման միջեւ

22:22, 29 հունվար 2021 Աշխարհ

Եվրոպական կարգավորիչը կապ չի գտել ԵՄ-ում տարեցների շրջանում մահերի եւ Pfizer եւ BioNTech ընկերությունների Comirnaty պատվաստանյութով պատվաստման միջեւ, հաղորդում է Դեղորայքի եվրոպական գործակալությունը (EMA): «Անվտանգության այդ թարմացումը ներառում է անվտանգության գործակալության կոմիտեի (PRAC) կողմից մահերի գնահատում, որոնք գրանցվել են Comirnaty դեղամիջոցով պատվաստումից հետո: PRAC-ն այդ դեպքերի անալիզ է անցկացրել եւ ուշադրություն հատկացրել այլ հիվանդությունների առկայությանն ու համապատասխան տարիքային խմբերի համար մահացության մակարդակին»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ: Պատվաստանյութին հավանություն են տվել ԵՄ-ում 2020 թվականի դեկտեմբերի 21-ին: Ավելի վաղ բժիշկների մոտ կասկածներ են առաջացրել տարեցների մահվան դեպքերը այդ դեղամիջոցով պատվաստումից հետո: Մասնավորապես, նման դեպքեր են տեղի ունեցել Գերմանիայում, ինչպես նաեւ ԵՄ սահմաններից դուրս՝ Շվեյցարիայում եւ Նորվեգիայում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր