00:00:00

Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին բուք է

17:41, 29 հունվար 2021

Հունվարի 29-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Մարտունի-Վարդենիս, Սիսիան-Գորիս և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Գեղարոտ-Ջամշլու ավտոճանապարհին բուք է։ Վարդենյանց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր