00:00:00

Միջազգային օլիմպիական կոմիտեն հերքել է «Տոկիո 2021» խաղերի չեղարկման վերաբերյալ շահարկումները

14:45, 29 հունվար 2021 Աշխարհ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները կողմ են այս տարի Տոկիոյում կայանալիք Խաղերի «հաջող և անվտանգ» անցկացմանը՝  հերքելով խաղերի չեղարկման մասին «շահարկումները»: Այս մասին հայտնել է Greek City Times լրատվականը: Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 23-ին: Նա նշել է, որ վարակի դեմ պայքարը բարդ է, և որ բոլորը ներգրավված են այդ  պայքարում: Բախը հավելել է, որ Խաղերի անցկացման հարցը չի շահարկվում, այլ քննարկումներ են տեղի ունենում դրանց անցկացման ձևաչափի վերաբերյալ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նշել է, որ մարզիկների 60 տոկոսից ավելին արդեն իսկ ապահովել են իրենց տեղերը: Բախը նշել է, որ պետք է համատեղել համաճարակի դեմ պայքարի բոլոր քայլերը, ինչի համար էլ քննարկումներ են տեղի ունենում Ճապոնիայի կառավարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպութան, առողջապահական հաստատությունների, պատվաստանյութ արտադրող ընկերությունների և փորձագետների հետ: Խաղերի անցկացման նպատակով հաջորդ ամսվա սկզբին տպագրվելու են ուղեցույցներ՝  Խաղերի անվտանգությունն ու հաջողությունն ապահովելու նպատակով: Գործող Օլիմպիական չեմպիոն Կատերինա Ստեֆանդին, նշել է, որ լավ կլինի խաղերն առանց երկրպագուների ներկայության անցկացվեն՝  հավելելով, որ, իր կարծիքով, մարզիկների ճնշող մեծամասնությունը կողմ է Խաղերի անցկացմանը: Իր հերթին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգն առաջարկել է հյուրընկալել Օլիմպիական խաղերը  2021 թվականին՝  համաձայն այն ենթադրությունների, որ Տոկիոն կարող է կորոնավիրուսային համաճարակի պատճառով հրաժարվել այս ամռանը կայանալիք Խաղերի կազմակերպումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր