00:00:00

Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը

14:01, 29 հունվար 2021 Աշխարհ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թբիլիսիում քննարկել է Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքը: Վրաստան կատարած վեցժամյա այցի վերջում Զարիֆը Twitter-ում գրել է, որ հանդիպել է Վրաստանի նախագահի եւ վարչապետի հետ եւ հեռախոսազրույց ունեցել կարանտինում գտնվող ԱԳՆ ղեկավարի հետ: «Հիանալի քննարկումներ բազմամյա երկկողմ կապերի եւ տարածաշրջանային համագործակցության շուրջ, մասնավորապես՝ Սեւ ծովը Պարսից ծոցի հետ կապող տարանցիկ միջանցքի հարցով»,-նշել է նա: Տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆն այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան եւ քննարկումներ անցկացրել այդ երկրների պաշտոնյաների հետ: Այսօր նա կմեկնի Ստամբուլ: Զարիֆն ասել է, որ տարածաշրջանային այցի նպատակն է տարածաշրջանում լարվածության նվազեցումն ու հարեւան երկրների հետ համագործակցության զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր