00:00:00

Հունվարի 29-ից Մեծ Բրիտանիան արգելում է ԱՄԷ եւ այնտեղից ուղիղ ուղեւորատար չվերթները

13:29, 29 հունվար 2021 Աշխարհ

Հունվարի 29-ից Մեծ Բրիտանիան արգելում է Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այնտեղից ուղիղ ուղեւորատար չվերթները՝ փակելով աշխարհում ամենածանրաբեռնված Դուբայից Լոնդոն միջազգային ավիաուղին, հայտնում է Reuters-ը: Մեծ Բրիտանիան ԱՄԷ-ն, Բուրունդին եւ Ռուանդան ներառել է կորոնավիրուսի պատճառով արգելված ուղեւորությունների ցուցակի մեջ՝ կապված ավելի վարակիչ եւ պատվաստանյութերի հանդեպ պոտենցիալ կայուն COVID-19-ի տարբերակի տարածման մտավախությունների հետ, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում: «Սա նշանակում է, որ այս երկրներ գնացած կամ այնտեղից տարանցմամբ անցած մարդկանց կարգելվի մուտքը՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ երրորդ երկրների կեցության իրավունք ունեցող քաղաքացիների, որոնք պետք է 10 օր ինքնամեկուսանան»,- ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը: Emirates-ը եւ Etihad Airways-ը իրենց վեբկայքերում հայտարարել են, որ ուրբաթ Գրինվիչի ժամանակով 13:00-ից կդադարեցնեն Մեծ Բրիտանիայից բոլոր ուղեւորատար չվերթները: Դուբայի օդանավակայանը իր հայտարարության մեջ տոմսեր ամրագրած ուղեւորներին խորհուրդ է տվել չգալ օդանավակայան Մեծ Բրիտանիայում արգելքի ուժի մեջ մտնելուց հետո, դրա փոխարեն կապ հաստատել իրենց ավիաընկերության հետ: Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտը ներկայումս ԱՄԷ-ում գտնվող բրիտանացի քաղաքացիներին խորհուրդ է տվել օգտվել ոչ ուղիղ կոմերցիոն ավիաուղիներից, եթե ցանկանում են Մեծ Բրիտանիա վերադառնալ: OAG ավիաընկերության տվյալներով՝ սահմանների փակվելուց հետո Դուբայ-Լոնդոն ուղին հունվարին աշխարհում ամենածանրաբեռնված միջազգային ավիաուղին էր՝ ամսական նախատեսված 190 365 թռիչքներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր