00:00:00

Tesla-ն պատմության մեջ առաջին անգամ դարձել է շահութաբեր

23:58, 28 հունվար 2021 Աշխարհ

Ամերիկյան Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը 2020 թվականին ստացել է մաքուր շահույթ 721 մլն դոլարի  չափով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ վնաս է հասցվել ընկերության 862 մլն դոլարի չափով: Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ, հաղորդում է «Փրայմ»-ը: Վնասը կազմել է մեկ բաժնեմասի համար 0,64 դոլար, մեկ տարի առաջ՝ 0,98 դոլար: Տարեկան կտրվածքով Tesla-ի շահույթն աճել է 28 տոկոսով՝ մինչեւ 31,536 մլրդ դոլար: Չորրորդ եռամսյակում մաքուր շահույթը կազմել է 270 մլն դոլար, ինչը 2,5 անգամ ավելի է՝ համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ: Եռամսյակի համար շահույթի ավելացումն ընկերությունը բացատրել է մատակարարումների աճով: Tesla-ն ակնկալում է նաեւ հասնել ավտոմեքենաների մատակարարումների աճի տարեկան միջինում 50 տոկոսով: Ավելի ուժեղ դինամիկա է սպասվում 2021 թվականին: Մինչ հիմնական առեւտրի բացումն ու ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնեմասերն էժանացել են 5 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր