00:00:00

Սերժ Սարգսյանը 2 սխալ թույլ տվեց. քաղտեխնոլոգ

18:26, 25 ապրիլ 2018 Քաղաքականություն

«Նոր սերնդին պետք է լսել, տեղ տալ, բայց նրանք դեռ չեն հասկանում՝ ինչ է պետությունն իր բոլոր ատրիբուդներով: Մեր սերունդն ամեն ինչ տեսել է, ինչ ասես, տեսել ենք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ դրսի ուժերի հետ շփումներ ու հարաբերություններ են պետք: Հարցին, թե հնարավոր է, որ ամեն ինչ տրվի Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին, և իշխանությունները հեռանան, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Այդպես չի լինի, այնուամենայնիվ օրակարգ է փոխվել. մի բան էր՝ մերժեք Սերժին, մի բան էր՝ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ: Ես արդեն այսօրվանից կարդում եմ, որ կան մարդիկ, ովքեր ի սկզբանե Փաշինյանի կողքին էին, որ ես այսօր դուրս չեմ գալու փողոց, ես ուզում եմ, որ լինի ընտրություն, ընտրեմ նրան, ում ուզում եմ: Օրակարգ է փոխվել, նորից եմ ասում, մի բան է Սերժ Սարգսյանի դեմ ցասումը, մի բան է Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ»: Կարեն Քոչարյանն ասում է, որ թեև Սերժ Սարգսյանը շատ փոչձառու քաղաքական գործիչ է, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ սխալ էր հիշեցնել «մարտի 1»-ը: «Թեև դրանից հետո արեց քայլ, որի համար ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել, այսինքն՝ չգնաց «մարդտի մեկի» ու չկրկնեց նախորդի սխալը: Եվ սխալ էր 7-8 տոկոսի մասին ասելը»,-ասաց նա: Ըստ Քոչարյանի՝ սա ստիպեց շատ մարդկանց, ովքեր դուրս չէին գալիս փողոց, դա անել: «Այնպես չէ, որ վիճակը թեծացած չէր, վիճակը թեժացած էր: Ես վաղուց եմ ասել, որ իշխանության մեջ շատ են կլանները, խմբավորումները, բնական է, որ կա, և հիմա էլ կա: Իշխանությունը միշտ ունի իմունիտետ՝ վտանգի պահին մոռանում են ամեն ինչ և միավորվում: Հիմա միավորվեցին, բայց այստեղ աշխարահաքաղաքական կենտրոնների առումով ավելի շատ չմիավորվեցին»,-նշեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր