00:00:00

Բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու և ցույց տալու աշխարհին իր ուժը․Վազգեն Մանուկյան

14:41, 28 հունվար 2021

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․
«Հայո՛ց բանակ, տոնդ շնորհավոր: Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը։ Ես գիտեմ, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն։ Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը։ Սա՛ է օրվա ուղերձը, օրվա խորհուրդն ու օրվա երդումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր