00:00:00

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է «Թալիբան» շարժման պատվիրակության՝ Թեհրան ժամանման մասին

10:34, 26 հունվար 2021 Աշխարհ

«Թալիբան» արմատական շարժման պատվիրակությունը երեքշաբթի առավոտյան ժամանել է Թեհրան՝ երկրի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ղաթիբզադեն նշել է, որ թալիբների քաղաքական պատվիրակությունը Թեհրան է այցելել Աբդուլ Գանի Բարադարի գլխավորությամբ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մանրամասնել է, որ «պատվիրակությունը երեքշաբթի առավոտյան Իրանի ԱԳՆ-ի հրավերով ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ»։ Ղաթիբզադեի խոսքով՝ «Թեհրանում գտնվելու ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա իրանական կողմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԳ նախարարի և Աֆղանստանի հարցով Իսլամական Հանրապետության հատուկ ներկայացուցչի հետ, կողմերը կարծիքներ կփոխանակեն Աֆղանստանում խաղաղ կարգավորման և հարակից հարցերի շուրջ»։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 6-ին Իրանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Մոհամադ Իբրահիմ Թահերիյանֆարդը բանակցություններ էր վարել Կատարի «Թալիբան» շարժման գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր