00:00:00

Եվրամիությունում առաջարկել են երրորդ երկրներից ժամանողների համար պայման մտցնել

19:58, 25 հունվար 2021 Աշխարհ

Եվրամիությունում առաջարկել են երրորդ երկրներից ժամանողների համար պայման մտցնել՝ նրանց պարտավորեցնելով ՊՇՌ թեստ հանձնել մինչեւ ժամանումը 72 ժամ առաջ: Այս մասին հայտարարել է ներքին գործերի հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը, հաղորդում է ՌԻԱ նովոստին: «Անդամ պետությունները երրորդ երկրներից ժամանողներին պետք է պարտավորեցնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել, որը նրանք հանձնել են ժամանումից 72 ժամ առաջ»,-ասել է նա: Նա հավելել է, որ անդամ երկրները կորոնավիրուսի տարածումը լավագույնս վերահսկելու համար պետք է միասնական մոտեցում մշակեն ժամանող ուղեւորների համար: Ինչպես ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ, երրորդ երկրներից վերադարձող ԵՄ բնակիչները պետք է հնարավորություն ունենան ժամանելուն պես թեստ հանձնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր