00:00:00

Ուկրաինայում բողոքի ակցիաներ են ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման

18:25, 25 հունվար 2021 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի մոտ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ցույցեր են տեղի ունենում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» լրատվական գործակալությունը: Հունվարի 1-ից Ուկրաինայում թանկացել է գազը, և իշխանությունները չեղյալ են հայտարարել առաջին 100 կիլովատ էլեկտրաէներգիայի համար նախատեսված արտոնյալ սակագինը, որի հետևանքով երկրի տարբեր մարզերում բողոքի ակցիաներ են անցկացվում՝  ցածր սակագների պահանջով: Ավելի վաղ կառավարությունը սահմանել էր գազի գնի պետական կարգավորում՝  ինչը, կարանտինի ընթացքում, մի շարք մարզերում սպառողների համար ծախսերը նվազեցրել էր միջինը 30 տոկոսով: «Մի քանի ոստիկաններ հերթապահում են Զելենսկիի գրասենյակի մոտ: Այստեղ իրավիճակը հանգիստ է», - հայտնում է լրատվականը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր