00:00:00

Ղրղզստանի նորընտիր նախագահն առաջին արտասահմանյան այցը կկատարի ՌԴ. կքննարկվի գազի գնի նվազեցումը

17:31, 25 հունվար 2021 Աշխարհ

Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովի առաջին արտասահմանյան այցը ծչագրվում Է Ռուսաստան: Խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության եւ ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել Է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը: «Սադիր Ժապարովն առաջին այցը մտադիր Է կատարել Ռուսաստան»,-հայտարարել Է վարչապետը: Սաբիրովի խոսքով՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր Է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը: Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը, ընտրությունների առաջին փուլում հաղթանակ Է տարել Սադիր Ժապարովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր