00:00:00

Ուկրաինայի արտգործնախարարը Ռուսաստանին թշնամի, իսկ Նավալնիին ընկեր է անվանել

15:21, 25 հունվար 2021 Աշխարհ

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը սատարում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու կոչերին, քանի որ նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թշնամին է։ Միևնույն ժամանակ Կուլեբան նաև հիշեցրել է Նավալնիի՝ Ղրիմը երշիկով բուտերբրոդի հետ համեմատելու մասին հայտարարությունը և ասել է, որ ուկրաինացիները չպետք է հիանան ռուս բլոգերով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում ՌԴ-ում, կարևոր է նաև Ուկրաինայի շահերի համար ... կա մի խոսք. իմ թշնամու թշնամին իմ ընկերն է: Դա կարելի է ասել Նավալնիի մասին, որպես անձի, որն այժմ բողոքի ցույցերի մարմացումն է, և ում պաշտպանության համար դուրս են եկել փողոց: Իրականում ռուսները դուրս են եկել ոչ թե Նավալնիին, այլ իրենց պաշտպանելու համար: Բայց նա Պուտինի թշնամին է, ուստի մենք սատարում ենք նաև Նավալնիի ազատությանը և բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են այդ ազատության համար»,- հայտարարել է Կուլեբան: Նա նաև կարծում է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու վերադարձնել Ղրիմը: «Ուկրաինայի շահերի տեսանկյունից մենք չպետք է հիանանք Նավալնիով: Ես համոզված եմ, որ բուտերբրոդը ստիպված են լինելու վերադարձնել, ընդ որում՝ չկծած և թարմ, լավ վիճակում: Այստեղ իլյուզիաներ չպետք է լինեն: Նա դեռ պետք է ներողություն խնդրի, եթե որոշակի հեռանկարում՝ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում գլխավորի Ռուսաստանը կամ ինչ-որ քաղաքական տեղ զբաղեցնի համակարգում: Բայց, ինչպես ասացի, իմ թշնամու թշնամին իմ ընկերն է: Հետևաբար, եթե Նավալնին Պուտինի թշնամին է, ապա մենք աջակցում ենք Նավալնիին: Դա շատ պարզ է»,-ասել է Կուլեբան: Ավելի վաղ Նավալնին հայտարարել է, որ Ղրիմը դե ֆակտո «պատկանում է» Ռուսաստանին, և իրականությունն այն է, որ Ղրիմը «Ռուսաստանի Դաշնության մաս է» և այլևս չի վերադառնա Ուկրաինա: Նա նաև հայտարարել էր, որ «Ղրիմը երշիկով բուտերբրոդ է, ի՞նչ է, որ անընդհատ փոխանցվի մեկից մյուսին»: Հունվարի 23-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում Նավալնի աջակիցները ակցիաներ են իրականացրել, դրանց մասնակցել են նաև անչափահասներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր