00:00:00

Կիեւում սպանություն պատվիրելու մեղադրանքով բերման է ենթարկվել ՈՒԱԾ ղեկավարի նախկին տեղակալը. նա փախել է ձեռնաշղթաներով

22:55, 23 հունվար 2021 Աշխարհ

Ուրբաթ, հունվարի 22-ին, Կիեւում գտնվող IQ բիզնես-կենտրոնի մոտ ձերբակալվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Դմիտրի Նեսկրոմնին: Սակայն ձերբակալությունից հետո նա անմիջապես ձեռնաշղթաներով փախել է, գրում է Страна.ua-ն: Նախկին ուժայինը կալանավորվել է ՈՒԱԾ ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Անդրեյ Նաումովի պատվիրված սպանությունը կազմակերպելու համար գումար փոխանցելու կասկածանքով: Նեսկրոմնիի փախուստի հետ կապված հետախուզում է հայտարարվել: Իրավապահները նույնիսկ պետական սահմանին փարոսեր են տեղադրել: Նաումովի սպանության կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել նաեւ ՈՒԱԾ «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակից Անդրեյ Ռասյուկը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր