00:00:00

Արաղչի. Իրանը մտադիր չէ բանակցություններ սկսել Բայդենի վարչակազմի հետ

19:42, 23 հունվար 2021 Աշխարհ

Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին հերքում է ԱՄՆ նոր վարչակազմի հետ ցանկացած բանակացություն սկսելու ծրագրերը: Նա հայտարարել է, որ միակ ընդունելի ձեւաչափը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին Սպիտակ տան վերադարձն է, գրում է Tasnim-ը: Իտալական la Repubblica պարբերականի հետ զրույցում Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ գաղտնի շփումների մասին տեղեկությունները: Պատասխանելով Բայդենի օրոք Իրան-ԱՄՆ երկխոսության հավանականության մասին հարցին՝ Արաղչին ասել. «Կարծում եմ՝ դեռ կա բավարար արդյունավետ ձեւաչափ, որը նախատեսված է այդ ծրագրով: Նրանք լքել են բանակցությունների սեղանը, սակայն կարող են վերադառնալ եւ քննարկել: Հնարավորություններ միշտ կան, կողմերը պետք է իմանան՝ ինչպես օգտագործել դրանք:Կան հնարավորություններ եւ՛ Իրանի, եւ՛ ԱՄՆ-ի համար: Հուսով ենք, որ նոր վարչակազմը ճիշտ որոշում կկայացնի»: Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական է, որ ԱՄՆ-ն կվերադառնա ծրագրին եւ կչեղարկի պատժամիջոցները, նա ասել. «Այն, ինչ խնդրում է Իրանը, իրատեսական է. պարզապես վերադառնալ համաձայնագրին, որից հրաժարավել էր Թրամփը: Ես այլ տարբերակներ չեմ տեսնում: Մենք բանակցություններ ենք վարել բարի կամքի ոգով: Այժմ նոր վարչակազմը պետք է շտկի իր նախորդների սխալները»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր