00:00:00

87 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստահաղորդավար Լարի Քինգը

19:00, 23 հունվար 2021 Աշխարհ

87 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի լրագրող ու հեռուստահաղորդավար Լարի Քինգը։ Այս մասին հաղորդում է նրա Twitter-ի էջը։ Ինչպես փոխանցում է Independent-ը, Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում`կորոնավիրուսի դեմ պայքարից հետո. հեռուստահաղորդավարը երկար տարիներ առողջական խնդիրներ է ունեցել։ Լոուրենս Հարվի Զեյգերը (Լարի Քինգ) ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորքի շրջանում։ Լարիի ծնողները՝ Ջենի և Էդի Զեյգերները, գաղթել են Բելառուսից և Ավստրիայից (հայրը Ավստրիայից էր, իսկ մայրը՝ Բելառուսից)։ Հաղորդավարը հայտնի էր իր «Larry King Live» շոուի շնորհիվ։ Նա անցկացրել է ավելի քան հիսուն հազար հարցազրույց։ Քինգը «Էմմի» և «Պիբոդի» մրցանակների դափնեկիր է։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր