00:00:00

Պենտագոնի նոր ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծել է ԱՄՆ-ի համար դաշինքի կարևորությունը

17:40, 23 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ պաշտպանության նորանշանակ նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Միացյալ Նահանգների համար դաշինքի կարևորությունը և քննարկել Աֆղանստանում և Իրաքում առաքելությունները: Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի տարածած հայտարարության մեջ։ «Այդ զանգը Օսթինի՝ որպես պաշտպանության նախարար առաջին զանգն էր օտարերկրյա առաջնորդին։ Հեռախոսազրույց ընթացքում Լլոյդ Օսթինն ընդգծել է Միացյալ Նահանգների համար ՆԱՏՕ-ի կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Օսթինը և Սթոլթենբերգը «քննարկել են Աֆղանստանում և Իրաքում ընթացիկ առաքելությունները»։ «Պաշտպանության նախարարը հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է Սթոլթենբերգի հետ սերտ աշխատանքային հարաբերությունների զարգացմանը․ նրանք երկուսն էլ պարտավորվել են առաջիկա ամիսներին խորհրդակցություններ անցկացնել»,-ասված է հաղորդագրությունում։ Նախօրեին Սենատը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում հաստատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված Օսթինի թեկնածությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր