00:00:00

Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել Կապիտոլիումի առջև բողոքի ակցիայի կազմակերպիչներին. Bloomberg

17:22, 23 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը գումար է վճարել մասնավոր անձանց և կազմակերպություններին, որոնք հունվարի 6-ին բողոքի ակցիաներ էին կազմակերպել Կապիտոլիումի առջև:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Bloomberg լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը ավելի քան 2,7 մլն դոլար է վճարել անհատներին ու կազմակերպություններին բողոքի ակցիաների կազմակերպման համար, ինչը հետագայում հանգեցրել էր բախումների Կապիտոլիումում: Սպիտակ տան վարչակազմի նախկին ղեկավար Միք Մալվեյնիի զարմուհին ՝ Մեգգի Մալվեյնին, նրանցից մեկն է, ով նոյեմբերի 23-ից 138 դոլար է ստացել Թրամփի վարչակազմից: Event Strategy ընկերությունը դարձել է Թրամփի շտաբի խոշորագույն գումար ստացողներից մեկը՝ 1,7 մլն դոլար եւ, ըստ հաշվետվությունների, ընկերության ղեկավարներ Ջասթին Քեփորալը և Թիմ Օուենսը հունվարի 6-ին բողոքի ակցիաների գլխավոր գործող անձանցից էին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր