00:00:00

«Հրապարակ». Կունենանք եւ ՆԳ նախարար, եւ ոստիկանապետ. Ինչ է ուզում Փաշինյանը

13:53, 23 հունվար 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերականգնել ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախագծի, ոստիկանությունը, որպես առանձին կառույց, կլինի վարչապետին կից, իսկ ՆԳՆ-ն կլինի կառավարության կազմում։ Նախարարությանը կենթարկվեն ՀՀ ոստիկանությունը, նոր ստեղծվելիք ՆԳՆ քննչական դեպարտամենտը, Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը եւ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ ոստիկանության, նշանակելու եւ ազատելու է վարչապետը՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանապետին եւ նրա տեղակալներին, ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու եւ ազատելու է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, որին նախորդելու է ՆԳ նախարարի միջնորդությունը։ «․․․Ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ՆԳ նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման եւ իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- նշված է նախագծում։ Բանն այն է, որ ՆԳ նախարար կարող է նշանակվել քաղաքացիական անձ, որի համար պարտադիր չի լինի համակարգում աշխատանքի ստաժը՝ նրան կարող են նշանակել թիմից, ասենք՝ նույն Նավակ Ճոճողին։ Հիշեցնենք, որ դեռ 2019-ին էին փորձում ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնել, սակայն աղմուկ բարձրացավ, որ անթույլատրելի է անփորձ մարդկանց պատասխանատու ոլորտները վստահելը, եւ նախագիծը մնաց թղթի վրա։ Հիմա, երբ իշխանության պահպանման միակ ճանապարհն ուժայիններն են, որոշել են կյանքի կոչել։ Ի դեպ, երեկ Արցախի խորհրդարանն օրենք է ընդունել, որով Արտակարգ իրավիճակների ծառայությունն ու ոստիկանությունը միավորվում են ներքին գործերի նախարարության մեջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31