00:00:00

Ադրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել Վրաստան

16:08, 22 հունվար 2021 Աշխարհ

Ադրբեջանի 29-ամյա  քաղաքացին փորձել է ապօրինի կերպով մեծ քանակությամբ թմրանյութ մտցնել Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը՝ հղում տալով Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել Կարմիր կամուրջ անցակետում (վրաց-ադրբեջանական սահման): Տղամարդու անձնական զննության ժամանակ իրավապահները առգրավել են «մեթադոնի» երկու փաթեթ՝ 119,21 գրամ ընդհանուր քաշով: Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և Ֆինանսների նախարարության հարկային ծառայության մաքսային վարչության աշխատակիցների կողմից: Հետաքննություն է սկսվել  Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի և 262-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետի համաձայն, ինչը ենթադրում է հատկապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահում և դրանց անօրինական ներմուծում Վրաստանի տարածք»: Այս հանցագործությունը նախատեսում է 15-ից 20 տարի ազատազրկում կամ անժամկետ կալանք:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր