00:00:00

Բայդենը չի ցանկանում բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ․ The Washington Post

12:53, 22 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս չի մտածում Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով: «Ռուսաստանի հետ աշխատելով՝ մենք նաև կփորձենք վերջինիս պատասխանատվության ենթարկել իր անխոհեմ և ագրեսիվ գործողությունների համար, որոնց ականատես ենք եղել վերջին ամիսների և տարիների ընթացքում», – ասել է պարբերականի աղբյուրը: Բացի այդ, շեշտվում է՝ նորընտիր նախագահի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր միջոցներ է նախապատրաստում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղաքական գործիչը ազգային հետախուզության տնօրենին օրերս կհանձնարարի զեկույց պատրաստել Ռուսաստանի վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բայդենի վարչակազմն օրերս կողմ էր արտահայտվել Ռուսաստանի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը մինչև 2026 թ. երկարաձգելուն: Վաշինգտոնում գտնում են, որ պայմանագրի գործողության ժամկետի երկարացու չափազանց կարևորություն ունի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ներկայումս առկա լարվածության, անգամ՝ փոխադարձ թշնամանքի պայմաններում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր