00:00:00

Պերմում թոշակառուն թոռնուհուն մի քանի տարի շարունակ փակի տակ է պահել

12:43, 22 հունվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի Պերմ երկրամասում թոշակառուն տարիներ շարունակ թոռնուհուն բռնի ուժով փակի տակ է պահել տանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պերմում գտնվող դատական կարգադրիչների դաշնային ծառայության գրասենյակի հաղորդագրությունը: «11 տարեկան աղջիկը մի քանի տարի է, ինչ դպրոց չի հաճախել, և շատ հազվադեպ է դրսում եղել: Միակ պատճառը, որի համար նա կարող էր տնից դուրս գալ, սննդամթերքի պաշարի համալրումն էր», - հայտնել են գերատեսչությունից: Նշվում է՝ աղջկա մայրն ի վիճակի է եղել նրա համար բարենպաստ ու հարմարավետ պայմաններ ապահովել, բայց խաղաղ ճանապարհով չի կարողացել համաձայնության գալ աղջկա տատիկի հետ: Կոնֆլիկտը լուծելու համար 35-ամյա մայրը ստիպված է եղել դիմել դատարան: Երկար բանակցությունների արդյունքում դատական կարգադրիչները կարողացել են համոզել թոշակառուին աղջկան մորը վերադարձնել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր