00:00:00

ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը

23:58, 21 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը, քանի որ նախագահ Ջո Բայդենն անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային ավելի լայն համագործակցության, ինչպես նաեւ թողարկում պանդեմիայի դեմ պայքարի համար 1,9 տրիլիոն դոլարի չափով ծրագիր: Աշխատանքի առաջին օրը Բայդենն առաջատար փորձագետ Էնթոնի Ֆաուչիին Շվեյցարիա է ուղարկել եւ հաստատել, որ չեղարկել է ԱՀԿ-ից դուրս գալու մասին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: «Դժվարին հանգամանքներում այս կազմակերպությունը միավորել է գիտական եւ հետազոտական հանրությանը, որպեսզի արագացնի պատվաստանյութերի մշակումը, բուժման եւ ախտորոշման մեթոդները»,-ասել է Ֆաուչին Ժնեւում հանդիպման ժամանակ: Բայդենը մտադիր է պատվաստել հաջորդ 100 օրվա ընթացքում 100 մլն մարդու, ավելացնել թեստավորումներն ու դիմակների կրումը, ընդլայնել առողջապահության կադրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր