00:00:00

Թբիլիսիում տաքսու վարորդներին կպարտադրեն երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել

13:47, 21 հունվար 2021 Աշխարհ

Այսուհետ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տաքսու վարորդները երկու շաբաթը մեկ կորոնավիրուսի հայտնաբրեման ՊՇՌ թեստ կհանձնեն: Այս մասին ասել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն ավագանու նիստում, հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը: Նշվում է՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, Թբիլիսիում կիրականացվի A և B կարգերի տաքսու վարորդների թեստավորում, որովհետև մայրաքաղաքում դեպքեր են եղել, երբ վարակված վարորդները շարունակել են աշխատել: Քաղաքապետի խոսքով ՝ նոր կանոնակարգը հաստատման համար մոտ ժամանակներս կներկայացվի Թբիլիսիի քաղաքային ժողով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր