00:00:00

Չինաստանում ավելի քան 15 մլն մարդ հակակորոնավիրուսային պատվաստանյութ է ստացել

13:03, 21 հունվար 2021 Աշխարհ

Չինաստանում ավելի քան 15 միլիոն մարդու տրվել են հակակորոնավիրուսային պատվաստանյութեր, երկրի՝ Լուսնային Ամանորին կամ Գարնան տոնին նախապատրաստվելու ֆոնին: Այս մասին հայտնում է  South China Morning Post-ը՝ երկրի առողջապահության ազգային հանձնաժողովին հղումով: Ըստ երկրի հանձնաժողովի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման բյուրոյի ներկայացուցիչ Վանգ Բինի՝ ներկայումս ողջ երկրի տարածքում ծրագրեր են մշակվում երեխաներին և ծերերին պատվաստելու առնչությամբ՝ հիվանդության հնարավոր բռնկումները կանխարգելելու նպատակով: Իր խոսքում Վանգը տեղեկացրել է նաև, որ ներգաղթի հարցերով վարչությունների անձնակազմը, միջազգային և ներքին տրանսպորտի ոլորտի աշխատողները, էական նշանակություն ունեցող աշխատողներն ու հանրային ծառայություններ մատուցող անձինք առաջնահերթություն ունեն պատվաստման արշավում, որի նպատակն է մինչ տոների մեկնարկը 50 միլիոն մարդու իմունիզացնել: «Պատվաստումների գործընթացը շատ սահուն կերպով է ընթանում: Մենք շարունակելու ենք աշխատանքները մինչ Լուսնային Ամանոր», - ասել է ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր