00:00:00

Պենտագոնի ղեկավարի թեկնածուն ՌԴ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել

14:15, 20 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինը, որը նորընտիր նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրվել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, հայտարարել է նշանակվելու դեպքում Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Օսթինի խոսքով՝ ինքը մտադիր է ուղիներ որոնել «լարվածության վտանգավոր սրումը կանխելու համար», ինչպես նաև պաշտպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերն ու արժեքները: «Եվ ես բաց կթողնեմ Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ավելի մեծ համագործակցության դռները»,- ընդգծել է Օսթինը: Միևնույն ժամանակ, հավանական համագործակցության ոլորտների շարքում Օսթինն առանձնացրել է վերահսկողությունը սպառազինության նկատմամբ, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխումը, ինչպես նաև ռազմական բախումների դադարեցումն այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանի և ԱՄՆ զորքերը գործում են միմյանց մոտ։ Իր ելույթում Օսթինը հստակեցրել է, որ ամերիկյան կողմի հիմնական խնդիրը «Ռուսաստանին զսպելն» է: «Մոսկվան իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործում է այնպիսի միջոցներ, այդ թվում ՝ ռազմական, որոնք հակասում են ամերիկյան շահերին և միջազգային իրավունքի դրույթներին», - շեշտել է նա: Օսթինը հավելել է նաև, որ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատմանն ու սահմանափակմանն ուղղված միջոցառումների պայմանագրի երկարաձգումը բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր