00:00:00

Թրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա Վաշինգտոնից

12:37, 20 հունվար 2021 Աշխարհ

ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից կհեռանա նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ, Սպիտակ տանը հղումով գրում է ria.ru-ն։ Նախագահը և առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին կմեկնեն Ֆլորիդա, մինչդեռ երդմնակալության արարողությունը նախատեսված է կեսօրին: Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կապրի Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո առափնյա շքեղ առանձնատանը։ Իսկ նրա հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Էնդրյուս ավիաբազայում՝ ռազմական նվագախմբի մասնակցությամբ։
Հունվարի 6-ին Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից և դրան հաջորդած իրաարձություններից հետո Թրամփը խոստացել էր իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել, սակայն հայտարարել էր, որ չի պատրաստվում ներկա գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր