00:00:00

«Ժողովուրդ». «Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

14:00, 20 հունվար 2021 Մամուլ

«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, որը վստահեցնում է, որ պատերազմից հետո Գյումրիի, Շիրակի ու ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը գերիների հարցն է։ Պատերազմի ավարտից հետո Դուք շր­ջե՞լ եք Գյումրիումզրուցել եք բնակիչնե­րի հետի՞նչ դիրքորոշում ունեն իշխա­նության նկատմամբ: Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որեւէ դեպքում որեւէ կերպ մեր քաղաքա­կան թիմն ու վարչապետը չպետք է նա­հանջեն, եւ որեւէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում՝ կհամարեն, որ վարչապետը դա­վաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք եւ համակ­րանք ունի գործող իշխանությունը: Անգամ պատերազմի նման ելքից հետո՞: Պատերազմի ելքից հետո այսօր Գյում­րին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր, դա գերիների հարցն է: Գերիների եւ անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդ­րադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերի­ներից 62-ը հենց Շիրակի մարզից են, եւ օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն: Ադբբեջանն ահաբեկիչներ է որակել գերիներին եւ բանտարկելՆրանց խոս­քով՝  տղաները ոչ թե գերիներ ենայլ մար­դիկորոնք պատերազմից հետո փորձել են պատերազմական գործողություններ իրականացնելԻ՞նչ եք անում դուք այս ուղղությամբ: Ես Ադրբեջանի որակումները չեմ ու­զում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց եւ ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդ­յունքի չեն հասել, սակայն դրանք շարու­նակվում են նաեւ Ռուսաստանի կողմից: Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենք ներկայացրելԻնչո՞ւ: Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր