00:00:00

Որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա ուղղակի ահնարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում. Մարուքյան

12:52, 19 հունվար 2021

Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ճգնաժամերի ժամանակ իշխանությունը գնում է զիջումների, քննարկումների, լսում կարծիքներ, առաջարկներ ու փնտրում ելքեր, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հայաստանում քաղաքական ճգնաժամի ժամանակ իշխանությունը փորձում է հնարավորինս թույլ չտալ քննարկումներ, խլում ընդդիմությանն իր քվոտայով հասանելիք ԱԺ մշտական հանձնաժողովի պաշտոնը, հայտարարում, որ երկրի լրջագույն խնդիրը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն է։ Այս պայմաններում, որքան էլ մեծ լինի մեր ցանկությունը նպաստելու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, դա ուղղակի ահնարին է դառնում իշխող մեծամասնության ստեղծած մթնոլորտում», - նշել է Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր