00:00:00

Ավտոմեքենայի ղեկին ծխելու համար վարորդից կհանվի ոչ թե 1, այլ՝ 0.5 տուգանային միավոր

11:28, 19 հունվար 2021

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթեցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկում օրինագծի 6-րդ հոդվածում փոփոխություն է կատարվել։ «Մասնավորապես, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն կսահմանվի 0.5 միավոր՝ հաշվի առնելով նշված արարքի հանրային առավել նվազ վտանգավորությունը, հասարարական տրանսպորտային վարորդի կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ», - ասաց Արա Ֆիդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր