00:00:00

Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին բուք է, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով փոխադրամիջոցների համար

10:33, 19 հունվար 2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Ապարանի, Արագածի, Արթիկի, Վանաձորի, Ստեփանավանի, Սևանի, Բերդի, Գավառի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր