00:00:00

«Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան

13:50, 19 հունվար 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, սկսել են այցելություններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշավի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ նրանց դիմավորում էր իշխանությունների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դավաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գյումրիին հա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդի­մությունը Կապան էր մեկնել: «Հայրե­նիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպավորությունները ներ­կայացնել: Նա ասաց․ «Ժողովուրդը ոգևորությամբ է ընդունում «Հայրե­նիքի փրկության» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերին, և նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծված իրավիճա­կը, և ավելի ու ավելի են համոզվում «Հայրենիքի փրկության» շարժման կողմից առաջ մղվող գաղափարնե­րի ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են հայտնում աջակցել շարժմանը»: -Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր