00:00:00

Հանգստյան օրերին Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում հայտնաբերվել է ՃԵԿ շուրջ 200 խախտում

22:10, 18 հունվար 2021

Հանգստյան օրերին Երևանում, Արարատի ու Սյունիքի մարզերում հայտնաբերվել է երթևեկության կանոնների շուրջ 200 խախտում։ «Հանգստյան օրերին, հունվարի 16-ին և 17-ին, ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում, Արարատի ու Սյունիքի մարզերում իրականացրել են  ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 200 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա։ Չորս վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, 6-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։  Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 39, թաղանթապատված դիմապակիով՝ 38, առանց համարանիշերի՝ 2, փոխարինված համարանիշերով՝ 1 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային ոստիկանության նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։ Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր