00:00:00

Պատգամավոր. Հայաստանը պետք է քննարկի աշխատած միջուկային վառելիքի կիրառման բոլոր հնարավորությունները

20:12, 18 հունվար 2021

Հայաստանը պետք է քննարկի աշխատած միջուկային վառելիքի կիրառման բոլոր հնարավորությունները: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Դա բարդ գործընթաց է, սակայն, հնարավոր է, որ ինչ-որ փուլում քիչ այլընտրանքներ մնան, եւ դա մնա մեր անվտանգության երաշխիքներից մեկը: Սակայն տվյալ նախաձեռնության իրականացման համար շատ ջանքեր են պահանջվում, այդ թվում թույլտվություն եւ պրոցեդուրաներ ՄԱԳԱՏԷ-ի կողմից, եթե, իհարկե, մենք գնանք այդ ուղղությամբ»,-ասաց նա: Նա նաեւ հիշեցրեց, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել աշխատած միջուկային վառելիքի դուրսբերումը Հայաստանից: Սակայն պատգամավորը կարծում է, որ միջուկային թափոնները դեռ պետք է մնան Հայաստանում, եւ դրանց օգտագործմաբ բոլոր հնարավոր տարբերակների ուսումնասիրությունից հետո կարելի է քննարկել նաեւ ՌԴ արտահանման տարբերակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր