00:00:00

Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը

19:54, 18 հունվար 2021 Աշխարհ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհվել է 2855 ադրբեջանցի զինծառայող, 50-ն անհետ կորած է համարվում: «Ներկայացնում ենք մինչեւ հունվարի 18-ը հուղարկավորված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2855 զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումները եւ ծննդյան ամսաթիվը, ինչպես նաեւ 50 զինծառայողների, որոնք անհետ կորած են համարվում: Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող զինծառայողների որոնման եւ նույնականացման ուղղությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր