00:00:00

«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան

19:33, 18 հունվար 2021 Իրավական

«Այբ» կրթական հիմնադրամը հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ այսօր երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հունվարի 15-ին դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ հղում էր տրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությանը: Հիմնադրամից հայտնում են, որ Հիմնադրամը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ վարչական, քննչական կամ ցանկացած այլ մարմինների ճնշումները չեն կարող տալ իրական պատվիրատուների ցանկալի արդյունքը։ Բացի դրանից, հաշվի առնելով վերջին 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած գործողությունները, «Այբ» կրթական հիմնադրամը կնախաձեռնի իրավական նոր գործընթաց, որի մանրամասները հանրությանը կներկայացվեն առաջիկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր