00:00:00

Նախագահը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

17:37, 18 հունվար 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին ազատել առողջապահության նախարարի պաշտոնից», - ասված է հրամանագրի տեքստի մեջ: Նախագահի մեկ այլ հրամանագրով, Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր