00:00:00

Ղազախստանում թարմացրել են կառավարության կազմը

17:28, 18 հունվար 2021 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել հանրապետության կառավարության կազմի մասին, որի համաձայն կառավարության անդամների մեծամասնությունը, որոնք վայր են դրել լիազորությունները խորհրդարանական ընտրություններից հետո, պահպանել են իրենց պաշտոնները: Պաշտոնները, մասնավորապես, պահպանել են պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաեւը, առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը, էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաեւը: Նոր կառավարությունում Մուխթար Տլեուբերդին կշարունակի աշխատել ԱԳ նախարարի պաշտոնում՝ այդ պաշտոնը համատեղելով վարչապետի տեղակալի պաշտոնի հետ: Ազգային տնտեսության նոր նախարար է նշանակվել Ասետ Իրգալիեւը, ով ավելի վաղ զբաղեցրել է այդ գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի խաշտոնը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Ռուսլան Դալենովին, ում նշանակվել էր 2019-ի փետրվարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր